18:07 | 23.08.13 | Նորություններ | 761
Նախատեսվում է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից կստանա անվճար համակարգիչ:
Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը`
ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Նախարարը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարեւոր նախապայման է դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2016 թվականից: