11:12 | 23.08.13 | Նորություններ | 943

Վաճառքի է հանվել առաջին 3D սքաները

Վաճառքի է հանվել առաջին 3D սքաները՝ Makerbot Digitizer-ը, որը թույլ է տալիս կրկնօրինակել եռաչափ օբյեկտներ՝ 3D տպիչի միջոցով:

$1400 արժողությամբ սարքը առաջին գնորդների մոտ կհայտնվի այս տարվա հոկտեմբերին:

Երեկ երեկոյան ամերիկյան Makerbot ընկերության կողմից վաճառքի հանված սարքի պահանջարկը գերազանցեց ընկերության առաջարկը, գրում է BBC-ն:

Սարքը թույլ է տալիս կրկնօրինակել իրական օբյեկտներ՝ առանց 3D-մոդելավորման սոֆթի իմացության. այն աշխատում է լազերների օգնությամբ, որոնք վերլուծում են օբյեկտի ուրվագիծը՝ «պատվիրելով» 3D-տպիչին կրկնօրինակ պատրաստել:

Makerbot-ը նշում է, որ սքաները չի կարողանա հաջողությամբ կրկնօրինակել փայլուն եւ արտացոլող մակերեւույթով, ինչպես նաեւ «մազածածկով» օբյեկտները, ինչպիսիք են փափուկ խաղալիքները: