13:51 | 22.08.13 | Նորություններ | 961
Ադրբեջանում առաջին անգամ քրեական դատավճիռ է կայացվել օնլայն զրպարտության համար, ասվում է Amnesty International-ի հայտարարությունում:
2013թ. օգոստոսի 14-ին Ասթարայի տարածաշրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Թալիբովին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 147.1 կետի համաձայն՝ դատապարտելով նրան մեկ տարվա «ուղղիչ աշխատանքների», որի ընթացքում իր ամսական եկամտի 20%-ը մեկ տարվա ընթացքում ուղղվելու է Ադրբեջանի պետբյուջե:
Դատավճիռը կայացվել է Միխայիլ Թալիբովի՝ իր ֆեյսբուքյան էջում ս.թ. մարտի 26-ին կատարած գրառման համար, որում նա իր նախկին գործատու բանկին անվանել էր «Unjustbank» կամ «Անարդարբանկ»:
Դատավճիռը պարտադրել է Միխայիլ Թալիբովին ջնջել վերոհիշյալ գրառումը եւ արգելել նրան լքել երկրի սահմանները 1 տարվա ընթացքում:
Սա օնլայն զրպարտության համար առաջին դատավճիռն է Ադրբեջանում, որը հետեւել է զրպարտությանը վերաբերող օրենսդրության վերջերս ուժի մեջ մտած փոփոխություններին:
2013թ. մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել օրենսդրությունում՝ քրեականացնելով նաեւ օնլայն եղանակով կատարվող վիրավորանքները: