11:21 | 22.08.13 | Նորություններ | 816

LG-ն հայտարարել է սմարթֆոնի համար «ամենամեծ թույլտվությամբ» դիսփլեյի մասին

LG-ն հայտարարել է սմարթֆոնի համար «ամենամեծ թույլտվությամբ» դիսփլեյի արտադրության մասին:

14 սմ անկյունագծով դիսփլեյը ունի դյույմի հաշվով 538 պիքսել խտություն եւ ապահովում է 2560/1440 պիքսել թույլտվություն, հայտնում է ընկերությունը:

NPD DisplaySearch-ի տվյալներով հարավկորեական ընկերությունը 2012-ին սմարթֆոնների ու պլանշետների համար 4-րդ խոշորագույն դիսփլեյ արտադրողն էր:  Առաջինն այս ցուցանիշով LG-ի հայրենակից Samsung-ն էր, որին հաջորդել են ճապոնական Japan Display-ը եւ Sharp-ը:

LG-ն նշում է, որ իր QUAD HD տեխնոլոգիան օգնում է ստանալ ավելի իրական եւ հստակ պատկերներ, քան այսօր շուկայում առկա առաջարկները: