14:06 | 18.07.13 | Նորություններ | 934

Առաջին ազատ տնտեսական գոտին կգործի օգոստոսի 1-ից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչել «Սիտրոնիկս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտին կգործի  «ՌԱՕ ՄԱՐՍ» եւ «ԵրՄՄԳՀԻ» («Մերգելյան ինստիտուտ») ընկերությունների տարածքում:

Ազատ տնտեսական գոտում գործելու իրավունք կունենան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:

Ազատ տնտեսական գոտու  գործունեության ժամկետը 10 տարի է: