17:07 | 17.07.13 | Նորություններ | 3160

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամառային սակագներ ռոումինգում

Հուլիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ Բուլղարիայում ռոումինգում գտնվելիս` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կարող են զանգահարել Հայաստան եւ զանգեր ստանալ ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:

Վրաստանում մուտքային զանգերի սակագինը նախկինում կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը Վրաստանում կազմում էր 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե, հայտնել են ընկերությունում: