11:48 | 17.07.13 | Նորություններ | 1424

80-ից ավել հայկական կայքեր հաքերային գրոհի են ենթարկվել

Երեւան: Մեդիամաքս: Այս գիշեր ադրբեջանցի հաքերները գրոհ են ձեռնարկել մի քանի տասնյակ հայկական կայքերի դեմ:

Մեդիամաքս-ի տեղեկություններով, ընդհանուր առմամբ գրոհի են ենթարկվել 80-ից ավել կայքեր: Դրանց հիմնական կամ այլ էջերում տեղադրվել են հակահայկական գրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր:

Գրոհի էր ենթարկվել նաեւ www.spyur.am կայքը, որի աշխատանքը հուլիսի 17-ի ժամը 11:30-ի դրությամբ արդեն վերականգնված էր: