13:40 | 20.06.13 | Նորություններ | 3299
Հունիսի 21-ին եւ 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:
Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները, հայտնել են ֆորումի կազմակերպիչ որմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):
Բիզնես Ֆորումին այս տարի կմասնակցեն 62 կազմակերպություններ եւ ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետեւյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների եւ հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ եւ հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաեւ պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները եւ այլն:
Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են` 10:00-18:00: Ֆորումի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: