11:56 | 20.06.13 | Նորություններ | 1707

Microsoft ինովացիոն կենտրոնում անվճար եւ վճարովի ամառային դասընթացներ են մեկնարկում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՏՏ ոլորտի ուսանողներին եւ շրջանավարտներին առաջարկում է այս ամառ մասնակցել C# եւ C++ անվճար դասընթացների:

Լավագույն ուսանողները կկարողանան մասնակցել կենտրոնի պրակտիկ ծրագրերից մեկին՝ առանց ընդունելության քննության/հարցազրույցի, հայտնել են կենտրոնում:
 
Դասընթացների մանրամասները ներկայացված են կենտրոնի կայքէջում:

Բացի այդ, հուլիսի 17-ին կենտրոնում մեկնարկում է նաեւ Windows Phone-ի համար ծրագրավորման դասընթաց՝ 80 000 դրամ արժողութամբ: Լավագույն  մասնակիցները կստանան 100% վարձավճարի փոխհատուցում: Ծրագրի մանրամասները ներկայացված են այստեղ: