10:39 | 19.06.13 | Նորություններ | 995

Չինական Huawei-ը թողարկել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

Չինաստանի հեռահաղորդկցային սարքավորումների խոշորագույն արտադրող Huawei Technologies-ը թողարկել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը, որով ընկերությունը մտադիր է շուկայական մասնաբաժին խլել Apple-ից եւ Samsung-ից:

Ընդամենը 6,18 մմ հաստությամբ Android համակարգով Huawei’s Ascend P6-ը կներկայացվի այս ամիս Չինաստանում, իսկ վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն ս.թ. հուլիսին, հաղորդում է Bloomberg-ը:

Ascend P6-ի քաշը 120 գրամ է, այն օժտված է 1,5 ԳՀց quad-core պրոցեսորով, 4,7 դյույմանոց դիսփլեյով, 5 մեգապիքսելանոց առջեւի եւ 8 մեգապիքսելանոց հետեւի ֆոտովիդեոխցիկով:   

2013թ. առաջին եռամսյակի տվյալներով, Huawei-ին բաժին է հասել աշխարհում վաճառված սմարթֆոնների 4,3%-ը: Այս շուկայի առաջատար հարավկորեական Samsung-ի մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կազմել է 31,7%, երկրորդ տեղում ամերիկյան Apple-ն է (17,3%):