15:13 | 14.06.13 | Նորություններ | 5268

Բլոգ-տուր Ռոստելեկոմ-Հայաստանի գլխամասային գրասենյակում

Բլոգերների միջազգային օրվա կապակցությամբ Ռոստելեկոմ-Հայաստանի գրասենյակում այսօր բլոգ-տուր է կայացել:

Ընկերության գլխամասային գրասենյակում բլոգերներին ներկայացրել են դատա-կենտրոնը,  ժամանակակից համակարգերն ու տեխնիկան, որոնք,  ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, Հայաստանում, որոշ սարքավորումների դեպքում նաեւ Հարավային Կովկասում, առաջին օգտագործողը Ռոստելեկոմն է:

«Լինելով Հայաստանի առաջատար օպերատորներից` այսօր հյուրընկալել ենք բլոգոլորտի մի քանի մասնագետների` նրանց ներկայացնելու մեր հեռանակարները, Հայաստանի  ինտերնետի զարգացման ներկայիս փուլը եւ ինտերնետի դերակատարությունը բլոգինգի վրա»,- ասել է GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Հաշվի առնելով լայնաշերտ ինտերնետի մեծ պահանաջարկը` առաջիկա 5 տարում նախաատեսում ենք Հայաստանի հիմնական բոլոր քաղաքներում եւ Երեւանում ինտերնետ հասանելիություն ապահովել»,- նշել է Հայկ Ֆարմանազյանը:

Բլոգ-տուրին հաջորդել է  քննարկում, որի ընթացքում բլոգերներն ընկերության ներկայացուցչին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ բլոգ-տուրի արդյունքում   կարողացավ ստանալ Հայաստանի ինտերնետի հետ կապված մի քանի հարցերի պատասխանը: