13:38 | 14.06.13 | Նորություններ | 4246
ԱրմենՏել (Beeline ապրանքանիշ) եւ Telcell ընկերությունները հայտարարել են նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում Beeline շարժական կապի «Գեղեցիկ համարները» հասանելի կլինեն վճարային տերմինալների միջոցով:
Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում բջջային կապի հաճախորդին իրեն հարմար ժամանակ ընտրել եւ պատվիրել Beeline շարժական կապի SuperMix սակագնային փաթեթի «գեղեցիկ համար»` Telcell ընկերության ցանկացած տերմինալից, ասվում է ընկերությունների համատեղ մամլո հաղորդագրությունում:
Պատվիրելու համար վճարային համակարգով պետք է ընտրել Beeline ծառայությունների շարքում «Գեղեցիկ համարներ» պատուհանը եւ մուտքագրել այն կոնտակտային հեռախոսահամարը, որով կարող են կապվել պատվիրատուի հետ: Որից հետո բաժանորդը կարող է ծանոթանալ «Գեղեցիկ համարների» ցանկին: Պատվիրված SIM-քարտը Երեւան քաղաքում բաժանորդին կառաքվի 3 օրվա ընթացքում, ՀՀ այլ քաղաքներում՝ 5 օրվա, իսկ գյուղերում՝ 7 օրվա ընթացքում: Առաքիչը հաճախորդի հետ կկապվի պատվերի ընթացքում նշված հեռախոսահամարով:
«Կատարելագործելով սպասարկման որակը եւ ծառայությունների հասանելիությունը՝ ԱրմենՏելը ի լրումն իր միջոցների ձգտում է օգտագործել իր գործընկերների փորձը եւ ռեսուրսները: Համագործակցելով Telcell ընկերության հետ` մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին այլընտրանքային` հեշտ եւ մատչելի միջոց ձեռք բերելու Beeline «Գեղեցիկ համար» եւ միանալ ընկերության այսօրվա լավագույն կանխավճարային փաթեթին»,- նշել է ԱրմենՏել-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սաչկովը:
«Մենք սփռեցինք ամենալայն տերմինալային ցանցը Հայաստանում, որով իսկ ստեղծեցինք մեր գործընկերների համար ավելի բարենապաստ պայմաններ վճարումների ընդունման գործընթացը կազմակերպելու համար: Սակայն մենք մշտապես ձգտում ենք առաջարկել գործընկերներին ավելին, քան վճարումների ընդունումն է: Նշված ծրագրի շրջանակում ԱրմենՏելի համար մեր տերմինալները հանդիսանում են լիարժեք վաճառքի կետեր, որոնց ավելի քան 700 միավոր տեղակայված է ողջ հանարապետությունում», - համատեղ ծրագրի մեկնարկը մեկնաբանեց «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:
«Գեղեցիկ համար» SIM-քարտի եւ առաքման արժեքը կազմում է 1000 դրամ, որից 600 դրամը քարտի արժեքն է, իսկ 400 դրամը` առաքման: Այն դեպքում, երբ առաքիչը չի կարող կապվել բաժանորդի հետ, պատվիրված համարն ենթակա է վաճառքի, իսկ գումարը վերդարձվում է պատվիրատուին:
SIM-քարտի առաքման ժամանակ պայմանգիր կնքելու համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագրի բնօրինակը եւ անդորրագիրը, որը համարը պատվիրելուց հետո տվել է տերմինալը: