11:41 | 28.02.13 | Նորություններ | 4306

Ռալֆ Յիրիկյանը AUA ուսանողներին պատմել է բիզնես-նորարարությունների մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:

Դասախոսության հիմքում ընկերության իրականացրած նորարարական նախագծերն էին: Յիրիկյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի մասնագետների մշակած եւ հաջողությամբ իրականացված նորարարական նախագծերին:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը նաեւ խոսել է ստեղծագործական մտածողությունը խթանող այնպիսի գործոններից, ինչպիսիք են արտադրողականության մշակույթը եւ սոցիալական ինստիտուտների դերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը ներկայացրեց  ընկերության ղեկավարման ընթացքում կուտակված փորձն ու կարեւոր դիտարկումներ այն մասին, թե ինչպես ընկերությանը հաջողվեց դառնալ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը, անըդմեջ պահպանել իր նվաճած դիրքերն ու արձանագրել նոր հաջողություններ: 
   
«Իսկ ի՞նչն է խոչընդոտում նորարարական մտածելակերպը: Դա միօրինակությունն ու «քարանձավային» մտածելակերպերն են, որոնք պետք է հաղթահարվեն: Տեխնոլոգիաներն ու տարատեսակ տեխնոլոգիական մշակումները համեմատաբար ավելի հեշտ լուծելի խնդիրներ են, քանի որ հանդիսանում են նորարարական մտածողության արդյունքը: Առաջին քայլը, որ պետք է կատարի «բաց» եւ ներառական մտածելակերպ ունեցող ղեկավարը, նորարարական մտածողությունը խթանող միջավայրը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է իր ղեկավարած ընկերությունում», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: