ԱրմենՏելը հայտարարել է մրցույթ «Մարքեթինգի ծառայության ղեկավար»-ի թափուր աշխատատեղի համար:
Ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն եւ ռուսերեն/կամ անգլերեն լեզուներով` Երեւան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետեւյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am:
Նամակի վերնագրում (subject) պետք է նշել այն պաշտոնի անվանումը:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2013թ. մարտի 15-ը: Թափուր հաստիքի վերաբերյալ մանրամասներն այստեղ են: