09:31 | 28.02.13 | Նորություններ | 5531

Orange-ը սկսեց մինչեւ 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi-ի վաճառքը

Orange-ը ներկայացրել է նոր՝ մինչեւ 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքը, որը հնարավորություն է տալիս օգտվել գերարագ ինտերնետից Orange-ի ողջ ծածկույթում, ինչպես նաեւ ստեղծել անձնական Wi-Fi տարածք` անգամ գտնվելով շարժման մեջ:

MyFi-ի միջոցով միաժամանակ ինտերնետին կարող են միացվել մինչեւ 10 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, պլանշետ եւ այն:

«Ուղիղ երկու տարի առաջ էր, երբ Orange-ն առաջին անգամ հայկական շուկայում ներկայացրեց ինտերնետից օգտվելու այս նորարական լուծումը: Այս նոր MyFi-ը նոր առաջարկով, նոր աստիճանի կբարձրացնի շարժական ինտերնետից օգտվելու փորձառությունը Orange-ի ծածկույթում, որը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը», - ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նոր MyFi սարքի միջոցով ինտերնետին կարելի է միանալ ոչ միայն WiFi-ի, այլ նաեւ USB լարի  միջոցով:

MyFi սարքը մինչեւ ապրիլի 7-ն առաջարկվում է հատուկ սակագնային պլաններով, որոնք ներառում են գերարագ ինտերնետի բացառիկ մեծ ծավալի փաթեթներ:

Մինչեւ ապրիլի 7-ը 12 ամսով MyFi-ին բաժանորդագրվելու դեպքում 6000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան ամսական 5ԳԲ, իսկ 11,000 դրամ ամսավճարի դիմաց՝ 25ԳԲ գերարագ ինտերնետ, ինչպես նաեւ MyFi սարքը՝ համապատասխանաբար 4000 կամ 1 դրամով:

MyFi-ին բաժանորդագրվելով 24 ամսով՝ բաժանորդներն ամեն ամիս կստանան 5 կամ 25ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 5,000 կամ 10,000 ամսավճարի դիմաց եւ MyFi սարքը՝ 2000 կամ 1 դրամով:

Նոր MyFi սարքը հասանելի է նաեւ Ինտերնետ Հիմա եւ MyFi ներկա բաժանորդներին, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:

MyFi 21.6 Մբ/վ սարքը կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության՝ 39,000 դրամով: