12:22 | 16.01.13 | Նորություններ | 1033

«Այգեպան» խաղը հասանելի է Windows Phone Market-ում

Windows Phone մարկետում ներկայացվել է “The Gardener” («Այգեպան») խաղը:

Այն կարելի է անվճար բեռնել այս հղումով:

Խաղի գլխավոր հերոսն ազգությամբ հայ այգեպանն է` նա պաշտպանում է իր այգին վնասատու միջատներից: Իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում. երեւում է Արարատ լեռը:

Այս խաղը հաղթող էր ճանաչվել Մայքրոսոֆթ Հեքըթոն[ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթում` «Լավագույն Windows Phone հավելված» անվանակարգում: