10:04 | 16.01.13 | Նորություններ | 1839

Facebook-ը «սոցիալական որոնում» է գործարկել

Facebook-ը հունվարի 15-ին հայտարարել է «սոցիալական որոնման» փորձնական տարբերակի գործարկման մասին, որը կենտրոնացած է չորս հիմնական ուղղությունների վրա. մարդիկ, լուսանկարներ, վայրեր եւ հետաքրքրություններ:  

Մարդիկ. «իմ քաղաքում բնակվող մարդիկ», «Սան-Ֆրանցիսկոյում բնակվող ինժեներ-ծրագրավորողներ, որոնք հետաքրքրվում են դահուկային սպորտով», «օգտագործողներ, որոնց դուր է գալիս այն, ինչ ինձ», «օգտագործողներ, որոնք թենիսով են զբաղվում եւ մոտակայքում են բնակվում»:

Լուսանկարներ. «լուսանկարներ, որոնք ես հավանել եմ», «իմ ընտանիքի լուսանկարները», «իմ ընկերների լուսանկարները մինչեւ 1999 թվականը»:

Վայրեր. «Երեւանի ռեստորանները», «այն քաղաքները, որոնք այցելել են իմ ընտանիքի անդամները», «Իտալիայի տեսարժան վայրերը, որոնք այցելել են իմ ընկերները»:

Հետաքրքրություններ. «երաժշտություն, որը հավանում են իմ ընկերները», «ֆիլմեր, որոնք հավանում են իմ ընկերները», «ֆիլմեր, որոնք հավանում են ռեժիսորները», «գրքեր, որոնք ընթերցել են գլխավոր տնօրենները»:

Եթե ցանկանում եք փորձարկել նոր սոցիալական որոնողական համակարգը՝ գրանցվեք այստեղ www.facebook.com/graphsearch.

Այս փուլում որոնումն աշխատում է միայն անգլերեն լեզվով: