10:08 | 16.01.13 | Նորություններ | 2641

    «Օդնոկլասնիկի»-ն հարթակ է գործարկել շարժական հավելվածների համար

    «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքն հարթակ է գործարկել շարժական հավելվածների մշակողների համար:

    Ռեսուրսը մտադիր է իր շարժական տարբերակում հավաքել ամենահայտնի խաղերը, որոնք ամենաշատն են գնվում Apple-ի եւ Android-ի հավելվածների խանութներում, այսօր գրել է РБК daily թերթը:

    «Մշակողների համար շարժական հարթակը անվճար է լինելու: Նրանք եկամուտները կկիսեն միայն Apple-ը եւ Google Play-ը, որոնց վրա ֆիզիկապես գտնվում են խաղային հավելվածները», - թերթի հետ զրույցում ասել է «Օդնոկլասնիկի» խաղային հարթակի ղեկավար Էդգար Սթրոդսը: 

    Հետագայում ընկերությունը մտադիր է զարգացնել խաղերը միանգամից համակարգիչների, պլանշետների եւ սմարթֆոնների համար, իսկ ներկայումս այն հասանելի է միայն բջջային հեռախոսների համար: