00:09 | 07.11.12 | Նորություններ | 3061

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը III եռամսյակում աճել է շուրջ 40 հազարով

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը 2012թ. III եռամսյակում նախորդի համեմատ աճել է շուրջ 40 հազարով կամ 1.7%-ով եւ կազմել 2.35 մլն, հաղորդում է «ՄՏՍ» ԲԲԸ-ն:

Ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանում բջջային կապի շուկայի առաջատարը:

Հայաստանը «ՄՏՍ» ԲԲԸ ներկայության 5 երկրներից մեծությամբ 4-րդ շուկան է:

Ընկերությունների խմբի բաժանորդների համախմբված թիվը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 93,72 մլն: