00:56 | 06.11.12 | Նորություններ | 3700

Բջջային օպերատորների վճարած հարկերն աճել են 2.26%-ով

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի 3 բջջային օպերատորները 24,99 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 553,2 մլն-ով կամ 2.26%-ով ավել է 2011թ. նույն ցուցանիշից: 

Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 4-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2012-ի հունվար-սեպտեմբերին վճարված հարկերի ընդհանուր ծավալը 13 մլրդ 333 մլն դրամ է կազմել:

5-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 9 մլրդ 675 մլն դրամի հարկ:

34-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 1 մլրդ 984.6 մլն դրամի հարկեր է վճարել:

2012թ. հունվար-սեպտեմբերին 100 խոշորագույն հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարող ընկերություններից ընդգրկվել է ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ-ն (82-րդ տեղ, 850 մլն 141,1 հազ. դրամ): Ucom ընկերությունը 9 ամիսների արդյունքներով 116-րդն է ՝ վճարելով 567 մլն 465,6 հազ. դրամ: