04:10 | 05.11.12 | Նորություններ | 3143
Երեւան/Մեդիամաքս/. 2013-ի կեսերին Հայաստանում կձեւավորվի բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայության (Mobile Number Portability, MNP) նորմատիվ դաշտը եւ կստեղծվեն ծառայության գործարկման համար անհրաժեշտ պայմանները, այսօր ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
MNP-ն բաժանորդներին թույլ է տալիս փոխել օպերատորին առանց հեռախոսահամարի փոփոխման:
Օրանժ Արմենիայի տնօրենն իր երախտագիտություն է հայտնել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) այս գործում ցուցաբերված պատրաստակամության համար եւ հայտնել է ընկերության աջակցությունը հանձնաժողովին աշխատանքների իրականացման հարցում:
MNP-ն պարտադիր պայման է ԵՄ տարածքում գործող բջջային օպերատորների համար եւ երկրների մեծամասնությունում ծառայությունն առաջարկվում է անվճար:
2011-ի սկզբին այն ներդրվել է նաեւ հարեւան Վրաստանում:
Վերջին տարիների ընթացքում ԱրմենՏել եւ Վիվասել-ՄՏՍ օպերատորները որոշակի վերապահումով էին խոսում Հայաստանում MNP-ի գործարկման մասին: Նախկինում կայացած քննարկումների մասին կարող եք մանրամասն կարդալ այստեղ: