08:10 | 05.11.12 | Նորություններ | 2956
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս լիարժեք վայելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի հնարավորությունները` տրամադրելով ինտերնետի մինչեւ 50 Մբիթ/վրկ արագություն:
Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը անվճար ստանում է նաեւ «Ինտերնետ էքսպրես» մոդեմ:
Փաթեթի շրջանակներում 15 000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է ամսվա առաջին 50 ԳԲ ինտերնետը` մինչեւ 50 Մբիթ/վրկ արագությամբ, իսկ 51-րդ ԳԲ-ից սկսած` մինչեւ 512 Կբիթ/վրկ արագությամբ: