17:25 | 07.09.12 | Նորություններ | 1100

Համակարգչային խաղերի Հայաստանի առաջնությանը գրանցվել է 29 թիմ

Երեւան: Մեդիամաքս: Համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը կշարունակցի մինչեւ սեպտեմբերի 30-ը, հայտնել են առաջնության կազմակերխիչ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք եւ լրացնել մասնակցության հայտը: Մինչ օրս առաջնությանը արդեն գրանցվել է եւ ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների նախագծերը 29 թիմ:

Մասնակից թիմերի եւ համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը եւ խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը:

Այն կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ opengame@uite.org հասցեին:

Համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Orange Armenia ընկերության կողմից: