14:32 | 07.09.12 | Նորություններ | 3692

Երկրպագուները կսատարեն Հայաստանի հավաքականին Սոֆիայում ԱրմենՏել-ի աջակցությամբ

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել-ի աջակցությամբ 50 հայ երկրպագուներ կմեկնեն Սոֆիա` 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում կայանալիք Բուլղարիայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպմանը:

Երկրպագուների աջակցությունն իրականացվում է ԱրմենՏել ընկերության եւ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում  ՀԿ-ի համագործակցության շրջանակում:

«Հուսով եմ, որ մեր երկրպագուների ակտիվ աջակցությամբ Հայաստանի հավաքականը հաջող ելույթ կունենա ոչ միայն Սոֆիայում, այլեւ ողջ ընտրական փուլում», - ասել է ԱրմենՏել-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Սա առաջին դեպքն է հայկական ֆուտբոլի պատմության մեջ, երբ այսքան շատ երկրպագու կմեկնի արտասահման` սատարելու Հայաստանի հավաքականին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱրմենՏել ընկերությանը աջակցության համար, որի շնորհիվ մեր նախաձեռնությունները դարձել են ավելի լայնածավալ եւ օրեցօր ներգրավում են շատ երիտասարդների», - ասել է «Առաջին հայկական ճակատ» ՀԿ-ի հիմնադիր Էդգար Պետրոսյանը:

Բուլղարիա-Հայաստան հանդիպումը կկայանա 2012թ. սեպտեմբերի 11-ին Սոֆիայում: