17:52 | 06.09.12 | Նորություններ | 2646

Հրապարակվել է Երեւանյան վիքի-կոնֆերանսի ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. Հրապարակվել է սեպտեմբերի 8-ից 9-ը Երեւանում կայանալիք առաջին Վիքի-կոնֆերանսի օրակարգը:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայանալիք Վիքի-կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, Հայաստանում վիքի-գործիքների եւ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը:

Սեպտեմբերի 8-ին վիքի-կոնֆերանսի բացմանը հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ներկայացնում ենք վիքի-կոնֆերանսի ծրագիրը.

11:00-13:00     1-ին նիստ    

«Վիքիմեդիա նախագծերը և կրթական ծրագրեր», Տինգ Չեն (25 րոպե, անգլերեն);

 «Ռազմավարություն և մարտավարություն», Սուսաննա Մկրտչյան (25 րոպե);

 «Վիքիդարան. ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս», Teak (25 րոպե):

14:00–16:00     2-րդ նիստ  
  

«Վրացերեն վիքիպեդիա. Ձեռքբերումներ և մարտահրավերներ», Գեորգի Մելաշվիլի, Դավիդ Ասրիաշվիլի (25 րոպե, անգլերեն);

«Հայկական վիքիհամայնք. Վիրտուալ համայնքի իրական պատմությունը», Լուսինե Գրիգորյան (25 րոպե);

«Վիքիմեդիա մասնաճյուղեր և կամավորներ», Բենս Դոմոկոշ (25 րոպե, անգլերեն):

16:30–18:00     3-րդ նիստ    


«Հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման հարցեր», Բենեդեկ Ժիգմունդ (25 րոպե);

«Հայերեն Վիքիպեդիա՝ մարտահրավերներ և լուծումներ», Մուրադ Վարձելյան (15 րոպե);

«Ազատ հանրագիտարանի օգտագործման փորձ հանրակրթական դպրոցներում», Դավիթ Մինասյան (15 րոպե);

«Հայերեն և այլ լեզուների վիքիհոդվածների հակիրճ համեմատում», Նարեկ Սէֆէրեան (15 րոպե):

Սեպտեմբերի 9 - օր երկրորդ

16:30–18:00     4-րդ նիստ    

«Ինչու է վիքիպեդիան խմբագրելը զիլ», Տինգ Չեն (25 րոպե, անգլերեն);

«Նոր ծրագրային հավելված. ընթերցե՛ք Վիքին ձեր նախընտրած ուղղագրությամբ», Վահագն Պողոսյան (25 րոպե);

«Վիքի(-ձանձրույթ)ն ու ես. հաճելի զբաղմունք, թե՞ պարտականություն», Teak (25 րոպե);

«Հոդվածի տեղեկատվության հուսալիություն», Կարեն Կոմենդարյան (15 րոպե):