12:15 | 31.07.12 | Նորություններ | 2949

Հայաստանում մալուխային հեռուստատեսության ծառայություններից հասույթն աճել է 2 անգամ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններից հասույթն 2012թ. առաջին կիսամյակում աճել է 4,1%-ով եւ կազմել 78 մլրդ 195,2 մլն դրամ, հաղորդում է ՀՀ Ազգային վիճծառայությունը:

Լարային հեռախոսային ծառայություններից ստացված հասույթի 12,3%-ով կրճատման ֆոնին (12,1 մլրդ դրամ), 10,6%-ով աճել է բջջային հեռախոսակապի ծառայություններից ստացված հասույթը (49,1 մլրդ):

Ինտերնետ-հասանելիության ծառայություններից ստացված հասույթն առաջին կիսամյակում նվազել է 5,3%-ով եւ կազմել 13,66 մլրդ դրամ, իսկ մալուխային հեռուստատեսության ծառայություններից ստացված հասույթը կրկնապատկվել է եւ կազմել 978,9 մլն դրամ: