15:25 | 30.07.12 | Նորություններ | 3055

Թվային կայաններին միացված է ԱրմենՏելի ֆիքսված կապի բաժանորդների 83%-ը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը` Beeline) աշնանը  կավարտի Կոտայքի մարզի Արզնի գյուղի ավելի քան 1000 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները:

Դա թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով, հայտնել են ընկերությունում:

2012 թ. հուլիսի դրությամբ  թվային կայաններին միացված է ԱրմենՏելի ֆիքսված կապի բաժանորդների 83%-ը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ: