12:55 | 17.07.12 | Նորություններ | 2711

Telcell եւ MegaPay տերմինալներով կարելի է վճարել igind.am-ում հայտարարության դիմաց

Երեւան: Մեդիամաքս: Telcell եւ MegaPay վճարային տերմինալների միջոցով կարելի է վճարումներ կատարել www.igind.am կայքում հայտարարություն տեղադրելու համար:

Կայքի Անշարժ գույք, Աշխատանք, Բիզնես եւ այլ բաժիններում հայտարարություն տեղադրելիս հնարավոր է լրացուցիչ նշումով տեղադրել նաեւ Գինդ շաբաթաթերթում, հայտնել են Telcell-ում:

Igind կոճակը տեղադրված է տերմինալների «Օնլայն նախագծեր» բաժնում: