11:21 | 08.06.12 | Նորություններ | 3337
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնին տրամադրել է ժամանակակից տեխնիկա` տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար:
Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները եւ դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր: Կենտրոնին տրամադրվել է նաեւ ինտերակտիվ գրատախտակ եւ լուսարձակ:
Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ:
«Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: