«Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողները
17:52 | 28.03.12 | Նորություններ | 3036
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) այսօր պարգեւատրել է Facebook-ի Beeline Armenia էջում անցկացված «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի հաղթողներին:
Պարգեւատրման արարողությանը հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինկաները: Այն աշխատանքները, որոնք մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքեցին ամենաշատ Like, ճանաչվեցին հաղթողներ համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ անվանակարգերում:
Մրցույթի հաղթող` գյումրեցի Գեւորգ Ղազարյանը, ստացել է առաջին մրցանակ` USB-մոդեմ եւ «Դրայվ-10» սակագնային փաթեթից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված երեւանցի Լիլիան Գալստյանը պարգեւատրվել է USB-մոդեմով եւ ստացել «Դրայվ-5» սակագնային փաթեթից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Գայանե Գալոյանը ստացավ մեկ տարի շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն «Դրայվ-1» եւ USB-մոդեմ:
«Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն` արժանանալով բազմաթիվ մարդկանց հիացմունքի ու բարձր գնահատականի: Եղեք ավելի ակտիվ, հետեւեք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալներն դեռ առջեւում են»,- նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Ամենագեղեցիկն իմ աչքերով» ֆոտոմրցույթը, որը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին, մեկնարկել էր մարտի 7-ին եւ անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում http://www.facebook.com/beeline.am: