12:00 | 27.03.12 | Նորություններ | 3137

ԱրմենՏել-ը սկսում է ինտերնետ մատուցել FTTB տեխնոլոգիայով

Երեւան/Մեդիամաքս/.  ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Fiber to the building (FTTB) տեխնոլոգիայի հիման վրա Hi-Line Optic ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին, որի հիմնական տարբերությունը հեռախոսային գծով միացումից կայանում է կապի սիմետրիկ թողունակության մեջ:  

Hi-Line Optic ծառայությունը մատուցվում է «Ուլտրա» սակագնային փաթեթի համաձայն, որտեղ 2.5 Մբ/վ թողունակությամբ սիմետրիկ անսահմանափակ կապուղու ամսավճարը կազմում է 6000 դրամ, հայտնել են ընկերությունում:

3.5, 5,6 եւ 12 Մբ/վ թողունակությամբ կապուղիների ամսեկան բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 8000, 12000, 15000 եւ 20000 դրամ: Hi-Line Optic ծառայության որեւէ սակագնային պլանին միանալու պայմանագրով չի նախատեսվում ծառայությունից որոշակի ժամկետ օգտվելու պարտադիր պայման:

Ներկայում FTTB տեխնոլոգիայի Hi-Line Optic ծառայությունը հասանելի է Գյումրի քաղաքի Անի թաղամասում: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«FTTB տեխնոլոգիայով ինտերնետն ենթադրում է սիմետրիկ կապուղի, բարձր արագություն եւ կապի կայունություն: Ունենալով երկրի ամենազարգացած օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը, Հայաստանի միասնական օպերատորը վերջնական սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու կապի այդ ժամանակակից տեխնոլոգիայից:  Այսպիսով, մեր ընկերության պատմության մեջ սկսվում է զարգացման նոր փուլ, իսկ մեր հաճախորդների բնակարաններում հասանելի է դառնում FTTB տեխնոլոգիան, որը խոշոր լարային ցանցերի ապագան է», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line Optic ծառայության «Ուլտրա» անսահմանափակ սակագնային փաթեթներին միացումն անվճար է: Անցումները «Ուլտրա» սակագնային փաթեթի միջեւ նույնպես անվճար են: