14:50 | 23.03.12 | Նորություններ | 713

Microsoft ինովացիոն կենտրոնը եւ mLab լաբորատորիան նախաձեռնում են շարժական հավելվածների մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը եւ mLab տարածաշրջանային կենտրոնը նախաձեռնում են «Your phone, Your apps» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչեւ մայիսի 31-ը հավելվածներ մշակել Windows օպերացիոն համակարգով հեռախոսների համար: Հաղթողները կստանան Windows Phone-ներ: Մրցույթի պայմանները ներկայացված են ինովացիոն կենտրոնի վեբկայքում: