17:47 | 26.03.12 | Նորություններ | 868

    Երեւանում կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը

    Երեւան/Մեդիամաքս/. 2012թ.-ի մայիսի 26-ին Երեւանում կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը:
     
    2010 եւ 2011 թվականներին կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ, TED-ը տրամադրել է արտոնագիր` անցկացնելու առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը երեխաների համար, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

    TEDxKids@Yerevan միջոցառման խորագիրը կլինի «Մեր աշխարհը», որի շրջանակներում երեխաները կանդրադառնան իրենց աշխարհին եւ իրականությանը, իրենց հաջողություններին եւ խնդիրներին:
     
    Այժմ ընդունվում են TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսությունների հայտեր:

    10-ից 16 տարեկան երեխաները կարող են ներկայացնել հայտեր` իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների եւ պատմությունների վերաբերյալ: TEDx բանախոսություններն ունեն հատուկ ձեւաչափ եւ ընտրված երեխաները վերապատրաստվելու են, որպեսզի իրենց ելույթը համապատասխանի ձեւաչափին:
     
    Ցանկացողները մինչեւ մարտի 31-ը կարող են իրենց հայտերը ներկայացնելով հետեւյալ հասցեով` contact@tedxyerevan.com:
     
    Հայտում անհրաժեշտ է նշել մասնակցի անուն-ազգանունը, տարիքը, բանախոսության թեման եւ խորագիրը, բանախոսության համառոտ նկարագիրը եւ միջոցառմանը մասնակցության պատճառը: