15:41 | 11.01.12 | Նորություններ | 1485
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային արխիվի կինո, ֆոտո եւ ֆոնո փաստաթղթերի թվայնացման գործընթացը կավարտվի 2013թ. վերջին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ եւ շրջել մասնաշենքերում:
Կենտրոնական մասնաշենքում Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2011թ. ընթացքում ձեռք բերված թվայնացնող գերհզոր սարքերը. եթե 2003-2010թթ. թվայնացվել էր ընդամենը 10 հազ. էջ թղթե կրիչով փաստաթուղթ, ապա 2011թ. մայիսից, սարքերի ձեռքբերումից հետո, թվայնացվել է 50 հազ. 370 էջ:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ արխիվում առկա է 6 291 ֆոնդ` 4 025 784 արխիվային գործով, այդ թվում` 225 554 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ:
2011թ. թվայնացվել է 1220 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ, դրանց թվայնացման գործընթացը կավարտվի 2013թ. վերջին: