09:33 | 11.01.12 | Նորություններ | 1864

2012-ին Samsung-ը հույս ունի առաջ անցնել Nokia-ից հեռախոսների վաճառքով

Երեւան/Մեդիամաքս/. Samsung-ը խոստանում է 2012-ին առաջ անցնել Nokia-ից հեռախոսների վաճառքով համաշխարհային շուկայում ֆինական ընկերության 14-ամյա գերակայությունից հետո:

Ինչպես այսօր գրում է ՌԲԿ Daily-ն, 2011-ի վերջին եռամյակի արդյունքներով Samsung-ը գերազանցել է Nokia-ի` հեռախոսների վաճառքից ստացված հասույթի ցուցանիշները:

Եթե հեռախոսների վաճառքի հարցում Samsung-ին հաջողվի 2012-ին առաջ անցնել Nokia-ից, դա կլինի Nokia-ի երկրորդ պատմական պարտությունը համաշխարհային շուկայում: Առաջինը տեղի էր ունեցել 2011-ի երկրորդ եռամսյակում` Apple-ը գերազանցեց Nokia-ի սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները: