Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը
09:29 | 11.01.12 | Նորություններ | 2002
Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը 2011-ին դարձել է ամենաբարձր վարձատրվող մենեջերը ԱՄՆ-ում` վաստակելով $ 378 մլն:
Ինչպես այսօր գրում է ՌԲԿ Daily-ն, այդ գումարի մեծ մասը` $376 մլն-ը, կազմում են Apple-ի բաժնետոմսերը, որոնք առայժմ անվանականորեն են պատկանում Թիմ Կուկին: Նա կկարողանա այս միջոցների կեսի լիիրավ սեփականատեր դառնալ 5 տարի հետո, իսկ մնացած մասը իրեն կանցնի եւս 5 տարի անց:
«Թիմ Կուկի բոնուսային վճարումները երկարաժամկետ են եւ նախատեսված են 10 տարվա համար, այնպես որ կարիք չկա ընդունել դրանք որպես բացառապես 2011-ի բոնուսներ»,- ասվում է Apple-ի պաշտոնական հայտարարության մեջ: