11:12 | 27.12.11 | Նորություններ | 3186

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Մեդիամաքսի նորություններին հետեւելու նոր հնարավորություն են ստացել

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ինտերնետի բաժանորդները Մեդիամաքս-ի նորություններին հետեւելու նոր ու հարմարավետ հնարավորություն են ստացել:

www.mediamax.am կայքի բջջային տարբերակի հղումը տեղակայված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղայնացված Opera Mini բրաուզերի հիմնական հղումների շարքում:

Դա ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ինտերնետի բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես ծանոթանալ Մեդիամաքս-ի թարմ նորություններին:

Այս տարվա ամռանը ԱՊՀ-ում Opera-ի մենեջեր Վլադիմիր Իսաեւը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանում, Հայաստանում եւ ԱՊՀ մյուս պետություններում Opera-ի չափաբաժինը միջինից ավելի բարձր է:

“Բջջային բրաուզերների առումով մենք բացարձակ առաջատար ենք. Opera Mini-ն զբաղեցնում է հայաստանյան շուկայի 74%-ը”, - ասել էր Վլադիմիր Իսաեւը:

Հիշեցնում ենք, որ շարունակվում է վիկտորինան, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են շահել նորաձեւ սմարթֆոն եւ պլանշետային համակարգիչ: 

Մինչեւ դեկտեմբերի 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային եւ շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry եւ HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:

Յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ եւ թեթեւ դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր եւ վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները: