10:23 | 07.12.11 | Նորություններ | 2761

2012-ի վերջին Apple-ը կթողարկի ֆիրմային հեռուստացույց

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի վերջին Apple-ը կթողարկի ֆիրմային հեռուստացույց, գրում է 3dnews.ru-ն` վկայակոչելով նախագծին մասնակցող խոշոր ճապոնական ընկերությունը:

Ինչպես հայտնել է աղբյուրը, Apple-ը գնորդներին կառաջարկի էկրանի տարբեր տրամաչափերով հեռուստացույցների երեք տարբերակ: Ստույգ հայտնի է, որ  դրանք կլինեն 32 եւ 55-դյույմանոց հեռուստացույցներ: Երրորդի մասին տեղեկությունները դեռ գաղտնի են, սակայն չի բացառվում, որ դա կլինի փոքր` 24-դյույմանոց հեռուստացույց: Ճապոնական աղբյուրը պնդում է, որ Apple TV-ն կսկսի նվաճել շուկան Samsung-ի եւ LG-ի կողմից պատրաստվող նոր սերնդի սմարթֆոն-հեռուստացույցների հետ միասին:

Աղբյուրը հաստատել է, որ հեռուստացույցի մեջ ներդրված է Siri գործառույթը:

Առաջարկվող ապրանքի անունն է iTV: