15:06 | 05.12.11 | Նորություններ | 1911

Նոր առաջարկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթների բաժանորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնել է, որ 2011թ. դեկտեմբեր եւ 2012թ. հունվար ամիսներին «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միեւնույն գումարի դիմաց ներբեռնման համար ստանում են ամսական 10ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն:
 
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն ստանում են ամսական 20ԳԲ գերարագ ինտերնետ: