15:00 | 05.12.11 | Նորություններ | 1676

Skype-ում հայտնաբերվել է օգտատերերի IP-հասցեների տվյալները հասանելի դարձնող բացթողում

Երեւան/Մեդիամաքս/. Skype-ի օգտատերերը կարող են մատնել իրենց գտնվելու վայրը, քանի որ հայտնի հեռախոսային ծառայությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել օգտատերի IP-հասցեն:

Ինչպես գրում է CyberSecurity.ru-ն,Նյու Յորքի համալսարանին կից պոլիտեխնիկական ինստիտուտի  փորձագետների նախաձեռնությամբ իրականացվել են շուրջ 100 000 տեսազանգեր Skype-ի պատահական օգտատերերին, որից հետո հայտնաբերվել է, որ օգտատերի մասին տվյալները կարելի է բացահայտել նույնիսկ այն դեպքում, եթե օգտատերը չի պատասխանում զանգին, եւ կապ չի հաստատվում:

Փորձագետներն ասում են, որ փոխանցվող տվյալներից ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է օգտատերի IP-հասցեն: Առանձին օգտատերի IP-հասցեն հայտնաբերելու դեպքում հաքերը կարող է իմանալ նրա գտնվելու վայրը: