11:43 | 11.10.11 | Նորություններ | 2928

Orange-ը վերամեկնարկել է ինտերնետի սեպտեմբերյան առաջարկը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը վերամեկնարկել է ինտերնետի սեպտեմբերյան առաջարկը` հաշվի առնելով նրա մեծ հաջողությունն ու պահանջարկը:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան Ինտերնետ Հիմա մոդեմ 1 դրամով, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ հոկտեմբեր ամսվա ընթացքում, Kaspersky հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար, ինչպես նաեւ հնարավորություն ձեռք բերել նոթբուք` մատչելի գնով:

Ովքեր արդեն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի կամ MyFi-ի բաժանորդ են, կստանան Kaspersky հակավիրուսային ծրագիրը 3 ամսով անվճար, ինչպես նաեւ հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների վաճառքի ցածր գներից:

Kaspersky ծրագրի ակտիվացման կոդը ստանալու համար պետք է 135 կարճ համարին ուղարկել PROMO բանալի բառը: