Երեւան/Մեդիամաքս/. iPhone 4S-ի նախնական վաճառքի առաջին իսկ օրը Apple-ը ստացել է ավելի քան 1 մլն հայտ:
Սա կատարյալ ռեկորդ է, քանի որ մինչ այդ սմարթֆոնի ամենահայտնի iPhone 4 մոդելը հավաքել էր ընդամենը 600 հազ. հայտ, այսօր գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Մեզ պարզապես զարմացրեց գնորդների արձագանքը iPhone 4S-ի հայտարարությանը: Առաջին իսկ օրը iPhone 4S-ի պատվերների նախնական քանակը գերազանցեց Apple-ի կողմից ներկայացված ցանկացած ուրիշ ապրանքի ցուցանիշները», - ասել է Apple-ի ավագ փոխտնօրեն Ֆիլիպ Շիլերը:
Հոկտեմբերի 4-ին Apple-ը ներկայացրել էր iPhone 4S-ը: Նոր սարքը արտաքնապես չի տարբերվում նախորդ մոդելից, սակայն այն ավելի կատարելագործված է: iPhone 4S-ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 14-ից ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում եւ Մեծ Բրիտանիայում: