Երեւան/Մեդիամաքս/. Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է հավելում, որը iPad-ի տերերին հնարավորություն կտա իրենց սարքերի վրա գործարկել սոցիալական ցանցի հավելումների հարմարեցված տարբերակները:
Facebook-ի պնդմամբ, նոր հավելումը iPad-ի տերերին հնարավորություն կտա շփվել ընկերների հետ, տեսահոլովակներ դիտել եւ աշխատել լուսանկարների հետ:
Բացի այդ, Facebook-ը թարմացրել է iPhone-ի հավելումը` դյուրացնելով նավիգացիան, ինչպես նաեւ մատչելի դարձրել ավելի մեծ քանակությամբ խաղեր եւ արագ որոնման ծառայությունը, գրում է Lenta.ru:
Reuters-ը նշում է, որ, ներկայացնելով նոր ապրանքը, Facebook-ը կարող է լրացուցիչ եկամուտ ակնկալել այն 350 մլն օգտատերերից, ովքեր ամեն ամիս նախընտրում են օգտվել Facebook-ից բջջային սարքերի միջոցով: