10:44 | 11.10.11 | Նորություններ | 1957

Samsung-ը կուշացնի Nexus Prime-ի թողարկումը` ի հարգանք Սթիվ Ջոբսի հիշատակի

Երեւան/Մեդիամաքս/ .Samsung-ը հետաձգել է իր նոր` Nexus Prime սմարթֆոնի թողարկումը` ի հարգանք Սթիվ Ջոբսի հիշատակի:

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, սխալ կլիներ նոր սարքը շուկա հանել այն ժամանակ, երբ ողջ աշխարհը շարունակում է սգալ Apple ընկերության հիմնադիրներից մեկի` նախորդ շաբաթ կյանքից հեռացած Սթիվ Ջոբսի մահը:

Ավելի վաղ Samsung-ի ղեկավարությունը նախատեսում էր Nexus Prime-ի շնորհանդեսը անցկացնել հոկտեմբերի 11-ին Սան-Դիեգոյում, նշում է BBC-ն:

Nexus Prime-ը Samsung ընկերության Google Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող նոր սմարթֆոնն է: Այն կիրառելու է տվյալ օպերացիոն համակարգի Ice Cream Sandwich նոր տարբերակը: