17:30 | 23.09.11 | Նորություններ | 3752

Մեդիամաքսը «Яндекс. Новости»-ի հայկական ռեսուրսների ամենամեջբերվող տասնյակի մեջ է

Երեւան: Մեդիամաքս: Հայկական կայքերը «Яндекс. Новости»-ի ծառայության միջոցով օրական միջինը 12 000 անցում են ստանում դեպի իրենց նորությունները:

Այս մասին այսօր Երեւանում  կայացած «Ինչպե՞ս է աշխատում «Яндекс.Новости»-ն”  սեմինարի ժամանակ ասել է ծառայության ղեկավար Լեւ Գերշենզոնը:

Իր խոսքերով, դա «Яндекс. Новости»-ի անցումների ընդհանուր քանակի 3% է կազմում: Ընդհանուր առմամբ ծառայությունում 25 հայկական ինտերնետ-պարբերականներ են գրանցված, որոնք միասին վերցված օրական ապահովում են մոտ 800 նորություններ:

Մեդիամաքս լրատվական գործակալությունը «Яндекс. Новости»-ի հայկական ռեսուրսների ամենամեջբերվող տասնյակի մեջ է:

«Չնայած բավականին համեստ ցուցանիշներին, նախատեսում ենք «Яндекс.Новости»-ն ավելի հարմարավետ դարձնել հայաստանյան օգտագործողների համար»- ասել է Լեւ Գերշենզոնը: 

Ներկա պահին յուրաքանչյուր սյուժեի համար գեո-ֆոկուս է հաստատվում եւ “Հայաստան” գեո-ֆոկուսով սյուժեները մտնում են Հայաստանի համար նորությունների թողարկումների մեջ: