15:42 | 23.09.11 | Նորություններ | 3610

ԱրմենՏել. Հնարավոր չէ ինտերնետի միջոցող տիրանալ Beeline-ի բաժանորդային բազային

Երեւան/Մեդիամաքս/. Անհնար է տիրանալ Beeline-ի բաժանորդային բազայի տեղեկատվությանը ինտերնետային հաքերական հարձակման միջոցով: Այս մասին Մեդիամաքս-ին այսօր ասել է ԱրմենՏել-ի մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյանը: 

Մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, որ սեւ շուկայում վաճառվում են բոլոր երեք օպերատորների տվյալների բազաները` Անուշ Բեղլոյանն ասել է, որ ընկերության բաժանորդային բազայի գողությունը ինտերնետի միջոցով անհնար է, քանի որ բազան միացված չէ ցանցին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից բաժանորդային բազայի գողության մասին տեղեկատվությունը չմեկնաբանեցին, իսկ Orange Armenia-ի մամուլի խոսնակը անհասանելի էր մեկնաբանությունների համար: