15:56 | 14.09.11 | Նորություններ | 5673

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվեցին “Այբ” ավագ դպրոցի սաները

Երեւան/Մեդիամաքս/. Նոր ուսումնական տարվա հետ մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի “Բաց դռների” նոր շրջանը, որի առաջին այցելուներն են եղել “Այբ” ավագ դպրոցի սաները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչեւ 4G:

Հատուկ ուշադրություն է դարձվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը: “Բիզնեսը զարգանում է այն դեպքում, երբ հասարակությունը նախընտրում է օգտվել ձեր առաջարկած ծառայություններից եւ վճարում է դրանց դիմաց: Դուք պարտավոր եք հասարակությանը շնորհակալություն հայտնել` մարդկանց բարեկեցությանն ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրեր իրականացնելով”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությունից հետո աշակերտները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում: