15:08 | 14.09.11 | Նորություններ | 2568

Իգոր Կլիմկոն ԱրմենՏել-ի 2011թ. I կիսամյակի ցուցանիշները «փայլուն» է անվանել

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընկերության 2011թ. I կիսամյակի ցուցանիշները «փայլուն» է անվանել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Իգոր Կլիմկոն նշել է, որ ԱրմենՏել-ի բաժանորդային բազայի բջջային մասում հետեւողական աճ է նկատվում:   

«Անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ բաժանորդային բազան տվյալ հատվածում աճել է 29%-ով եւ կազմել 733 000 բաժանորդ: Սա բավականին լավ արդյունք է, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ բաժանորդային բազայի հաշվարկի շատ խիստ քաղաքականություն է»,- նշել է Իգոր Կլիմկոն:

Նրա խոսքերով, անցյալ տարվա համեմատ կապի բջջային եւ ֆիքսված հատվածներում ընկերության շահույթը 4%-ով աճել է: