14:14 | 14.09.11 | Նորություններ | 3740

ԱրմենՏելը հատուկ սակագնային պլաններ է առաջարկում ԱԿԲԱ բանկի “Visa Student” քարտի քարտապաններին

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ը եւ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ այսօր հայտարարել են “Visa Student” Քարտ գործընկերային ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ծրագիրը հնարավորություն կտա “Visa Student” քարտի քարտապաններին անվճար միանալ Beeline ցանցին, միմյանց հետ խոսել 1 դրամ/ րոպե սակագնով:

«Հաճելի է, որ այս առաջին համատեղ ծրագիրն ուղղված է երիտասարդներին. ցածր սակագինը, հաղորդագրությունների եւ բջջային ինտերնետի մատչելիությունը նրանց շփվելու լրացուցիչ հնարավորություններ կտա»,-ասել է Իգոր Կլիմկոն:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն էլ ասել է, որ “Visa Student” քարտապանները զեղչեր կստանան մի շարք առեւտրի եւ սպասարկման կետերում, կմասնակցեն ուսման վարձերի խաղարկություններին, ինչպես նաեւ չիպային տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան գնումներ կատարել համացանցում: