Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 14-ին Երեւանի Աջափնյակ համայնքում կբացվի
“Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը ծառայելու է իբրեւ բաց
ստուդիա հայ դեռահասների համար:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ ծանոթացել ստեղծված պայմաններին ու ծրագրերին:
«Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են “Թումո” կենտրոնի ծրագ¬րերը:
Կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլո¬գիա¬կան ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել եւ անցկացնել դասընթացներ, սեմինարներ եւ այլն:
2012-ից “Թումոն” տեղի եւ արտերկրացի դեռահասների համար կունենա նաեւ ամառային ուսումնական ծրագիր՝ հանդես գալով իբրեւ ամառային ճամբար: